Ռուսաստանի ՊՆ-ն ու Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը ստորագրել են թռիչքների անվտանգության մասին հուշագիր
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ՊՆ-ն ու Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը ստորագրել են հուշագիր Սիրիայում թռիչքների անվտանգությունն ապահովելու ու միջադեպերը կանխելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հուշագիրը ստորագրվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռուս-թուրքական փոգործակցության հարցերով երկու երկրների զինված ուժերի խորհրդակցությունների ընթացքում։
«Փաստաթուղթը որոշում է Ռուսաստանի ՕՏՈւ եւ Թուրքիայի ՌՕՈւ ավիացիայի համակարգման ու փոխգործակցության մեխանիզմները՝ ահաբեկիչների վրա հարվածներ հասնելիս, նաեւ Սիրիայի օդային տարածքում օդանավերի ու անօդաչու թռչող սարքերի թռիչքի ժամանակ միջադեպերը կանխելուն ուղղված կողմերի գործողությունների կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



