Իսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը
INTERNATIONAL NEWSԻսպանիայի իշխանությունները չեն թույլատրի Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, բայց պատրաստ են զիջումների գնալ տարածաշրջանի ֆինանսավորման հարցերում, հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուզում եմ հստակ ասել, ես չեմ թույլատրի հանրաքվեն, որը կխախտի Իսպանիայի ամբողջականությունը, իսպանացիների ազգային ինքնիշխանությունն ու հավասարությունը»,- ասել է Ռահոյը։
Ռահոյի խոսքով, ինքը հանրաքվեն չի թույլատրի, քանի որ նման «լիազորություններ չունի»։ Միաժամանակ Ռահոյը երկխոսություն սկսելու ու բյուջեի ֆինանսավորման հարցերում կատալոնական կառավարության խնդրանքները լսելու պատրաստակամություն է հայտնել։ «Մնացած ամեն ինչը մարդկանց համար ոչ մի լավ բանի չի բերի»,- հավելել է վարչապետը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



