Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


«ՉԻ». Մեր Հայաստանը պետքա դառնա յուրաքանչյուր հայի հպարտության երկիր. Արման Վարդանյան

SOCIETY

«ՉԻ» զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը։

- Պարոն Վարդանյան, խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Միասնություն» համազգային շարժումը։ Ի՞նչ փուլում եք այսօր, ինչպե՞ս եք մասնակցելու առաջիկա ընտրություններին, կբացե՞ք փակագծերը։

- Ես փակագծերը բացելու խնդիր չունեմ, քանի որ որեւէ գաղտնի կամ կոնսպիրատիվ գործընթացի չեմ մասնակցում։ Մեզ մոտ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ։ Դեռ ամիսներ առաջ, նախաձեռնելով «Միասնություն» համազգային շարժումը, մենք հայտարարել էինք, որ ակտիվորեն մասնակցելու ենք մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին, որ մեր երկրին անհրաժեշտ է որակական քաղաքական սերնդափոխություն, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն միասնական ջանքերով, համատեղ ուժերով։ Մեր բոլոր գաղափարները այսօր արդիական են, դեռ ավելին, դրանք օրեցօր ավելի են առարկայանում։

Մասնավորապես, ընտրություններին մեր մասնակցության առումով կարող եմ նշել, որ ի սկզբանե մենք խոսել էինք դաշինքային ձեւաչափով ընտրություններին մասնակցության մասին։ Այսօր արդեն այդ դաշինքը ուրվագծվում է, որը հավակնում է դառնալ նախընտրական հզոր բեւեռ' ունակ մեր հասարակությանը առաջարկելու պետության եւ հասարակության զարգացման որակապես նոր մոտեցումներ ու ծրագրեր։ Այդ ուղղությամբ կան արդեն նախնական պայմանավորվածություններ ու նախընտրական դաշինքի մաս կազմող հասարակական-քաղաքական ուժերի հետ համագործակցության կոնկրետ տեսլական, որի վերջնական արդյունքները մեր հանրությանը կներկայացնենք մոտ ժամանակներս։

- Ասացիք, որ կա համագործակցության կոնկրետ տեսլական, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայտնի են մարդկանց կամ ուժերի անունները, որոնք տեղ են գտնելու ձեր ուժի նախընտրական ցուցակում։

- Մոտ օրերս այդ ցանկին կծանոթանաք; Դա բավականին ներկայանալի ցանկ է։

- Ակնարկեցիք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին, կասե՞ք ինչով եք առանձնանալու ընտրություններին մասնակցող մնացած ուժերից։

- Մեր նախընտրական ծրագիրն այժմ կազմավորման փուլում է, եւ միայն վերջնական տեսքի բերելուց հետո եւ օրենքով նախատեսված ժամկետներում այն կներկայացնենք հանրությանը։ Ասեմ միայն, որ մեր ծրագիրը կունենա գիտական ու փորձագիտական լուրջ հենք։ Ցավոք, մեր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում մենք ականատես ենք լինում անարդյունավետ քաղաքականության, ոչնչով չարդարացված «նորարարությունների» կամ ինքնագործունեության, հապճեպ, «ձեռքի հետ» ընդունվող քաղաքական որոշումների, որոնք հարուցում են հասարակության բնական դժգոհությունը։

Այս իրավիճակը պետք է փոխել։ Մեր երկրի կառավարմանը պետք է մասնակցեն հասարակության բոլոր կարող ուժերն ու լավագույն մասնագետները։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։ Ատելությունն ու իրար ամեն գնով ոչնչացնելու մոլուցքը, քաղաքական դաշտի աղճատվածությունը, քաղաքական դիսկուսը անձնական վիրավորանքների մակարդակին իջեցնելը կործանարար են մեր պետության համար եւ դեգրադացնում են հասարակական-քաղաքական դաշտը։ Եթե նման իրավիճակը երկար շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել խրոնիկական հիվանդության։ Հայաստանում ոչ միայն նախընտրական, այլ բոլոր կարգի քաղաքական բանավեճերը պետք է լինեն ծրագրային ու գաղափարական։ Միայն առողջ միջավայրում կարող են ծնվել առողջ գաղափարներ։

Մենք հանդես ենք գալու հասարակական-քաղաքական դաշտի առողջացման, համախմբման ու միասնության գաղափարներով' հիմքում ունենալով քաղաքական սերնդափոխության հրամայականը։ Կարծում ենք, մեր Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի հպարտության երկիր։ Իսկ մենք այդ ձեւափոխման մարտիկներն ենք։ Եվ այս երազանքը մեր հիմնական նպատակն է։ Մեր թիմը պետք է անի ամեն ինչ, որ Հայաստանը դառնա երկիր, ուր վերադառնում են:

- Դուք այս օրերին ակտիվ հանդիպումների, քննարկումների մեջ եք, բավականին ջերմ հարաբերություններ ունեք նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի՞նչ հարցեր եք քննարկում։ Հնարավո՞ր է' ինքը գլխավորի ձեր նախընտրական դաշինքը։

- Այո, մենք Գագիկ Ծառուկյանի հետ ընկերներ ենք, հանդիպում ենք բավականին հաճախ, իրար հետ շատ ենք քննարկում երկրում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ տեղյակ եմ, որ Ծառուկյանն այս օրերին շատերի հետ է հանդիպում ու քննարկում երկրի սոցիալ-տնտեսական-քաղաքական իրավիճակը։ Այդ հանդիպումների ժամանակ շատերն են հորդորել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, ընդ որում' այդ մարդիկ այսօր էլ մեր երկրում կարեւոր դերակատարներն են ու հայտնի դեմքեր։ Ես ինքս էլ կավելացնեմ, որ Ծառուկյանը մեր երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանցից է։ Անկախ նրա ակտիվ քաղաքականություն վերադարձից, նա միշտ էլ մեր ժողովրդի կողքին է ու պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր պետությանն ու հասարակությանը։ Ու դրա համար ինքն ամենեւին քաղաքականության կարիքը չունի ու դրանով չի, որ ապրում է։

Քաղաքականությունը նրա համար ինքնանպատակ չէ։ Այսօր էլ դուք տեսնում եք, որ նրա անունը չի իջնում մամուլի էջերից, Ծառուկյանը պահպանում է իր մեծ վարկանիշը ժողովրդի շրջանում։ Սրանք լուրջ գործոններ են, որոնք ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը չեն կարող հաշվի չառնել։ Անկախ ամեն ինչից, մեր երկրին պետք են լուրջ փոփոխություններ, այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է գիտակցեն բոլորը։ Ինչ վերաբերում է մեր նախաձեռնած դաշինքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, դա, նախեւառաջ, իր անձնական որոշման հարցն է։

Մենք Ծառուկյանի հետ լավ ընկերներ ենք ու շարունակելու ենք մնալ այդպիսին' անկախ քաղաքական դիրքորոշումներից։

- Ե՞րբ կավարտվեն բանակցությունները, վերջնական արդյունքները ե՞րբ կիմանանք։

- Մենք մոտ օրերս կավարտենք խորհրդակցություններն ու բանակցությունները, որի արդյունքներն էլ, բնականաբար, կներկայացնենք մեր հանրությանը։ Ամեն ինչ իր ժամանակին։

Մի բան կարող եմ ասել միայն, որ մեր առաջարկած միասնության, համերաշխության ու սերնդափոխության գաղափարներն այսօր, առավել քան երբեւէ, պահանջված են հասարակության կողմից։ Եվ այն մարդիկ, որոնք գիտակցում են կամ կիսում են մեր այս սկզբունքը, որ այս ճանապարհով է հնարավոր երկրում հաղթահարել ստեղծված իրավիճակը, հենց նրանց հետ էլ մենք կանցնենք մեր պայքարի ճանապարհը։ Իսկ որ մտածող մարդկանց պակաս այս երկրում չկա' դրանում եւս համոզված ենք։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution