Իսրայելի օդուժը ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային
INTERNATIONAL NEWS Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների Է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
«Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռեւս հայտնի չԷ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք Է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել: Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել Է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Ինչպես հայտնել Է BBC News-ը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում Է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել եւ չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ Է հասցնում Սիրիային:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հզոր պայթյուն Է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



