Օբաման Բայդենին պարգեւատրեց Ազատության մեդալով
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել Է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկով՝ Գերազանցության ազատության մեդալով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հայտնել Է ABC-ն:
Պարգեւատրման արարողության ընթացքում, որը կայացել Է Սպիտակ տանը, Օբաման Բայդենին անվանել Է լավագույն փոխնախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:
Բայդենը, որն արտասվելու չափ հուզված Էր նախագահի ելույթից, իր հերթին, ասել Է, թե իրեն բախտ Է վիճակվել «լինել այն հիանալի մարդու ուղեկիցը, որը հիանալի բաներ Է արել»:
Բայդենն ասել Է, թե արժանի չԷ մեդալի, բայց գիտե, որ նախագահն իրեն պարգեւատրել Է ամբողջ սրտով: «Պարոն նախագահ,- ասել Է Բայդենը,- ես պարտական եմ Ձեզ, պարտական եմ ձեր բարեկամության համար»… Պարգեւատրումից հետո նրանք գրկախառնվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025



