Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի մեջլիսն ընդունել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանանադրական փոփոխությունների առաջարկը

INTERNATIONAL NEWS

 Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում հունվարի 12-ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Դրանց արդյունքում ընդունվել են սահմանադրական փոփոխությունների առաջարկի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հոդվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վեցերորդ հոդվածը, որն անցել է 343 կողմ և 137 դեմ ձայներով, առնչվում է մեջլիսի լիազորություններին:

Յոթերորդ հոդվածը, որն անցել է 340 կողմ և 136 դեմ ձայներով, վերաբերում է նախագահի լիազորություններին: Փոփոխությունը նախատեսում է, որ այսուհետև նախագահ ընտրվող անձը չպետք է լինի անկուսակցական: Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Նախագահ ընտրված անձը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Նա պետք է քվեարկության առաջին փուլում ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը`  նախագահ դառնալու համար: Եթե բացարձակ մեծամասնություն չի ստացել, ապա ընտրություններին հաջորդող երկրորդ կիրակի օրը նոր քվեարկություն պետք է անցկացվի, որին պետք է մասնակցեն նախորդ ընտրության ժամանակ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Այս ընտրություններում արդեն հաղթող է ճանաչվում վավեր քվեների մեծամասնությունը ստացած թեկնածուն: Եթե ինչ-ինչ պատճառով երկրորդ քվեարկության ժամանակ մնում է միայն մեկ թեկնածու, ապա քվեարկությունն իրականացվում է հանրաքվեի տեսքով: Թեկնածուն այդ դեպքում պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, այլապես պետք է անցկացվեն նախագահի նոր ընտրություններ: Եթե ընտրությունները չեն իրականացվում, և նոր նախագահ հնարավոր չի լինում ընտրել, ապա գործող նախագահը շարունակում է պաշտոնավարումը:

Մեջլիսում 340 կողմ և 135 դեմ ձայներով ընդունված սահմանադրական փոփոխության ութերորդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին, որոնք ընդլայնվում են: Նախագահն ունենում է գործադիրի լիազորություններ: Նա հնարավորություն է ստանում նշանակել փոխնախագահներին և նախարարներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև իր ցանկությամբ դադարեցնել նրանց պաշտոնավարումը: Նախագահն իրավունք է  ձեռք բերում Մեջլիսի օրենքները հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ դիմել Սահմանադրական դատարան` դրանք չեղյալ հայտարարելու հարցով:

Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Նա սահմանելու է երկրի ազգային անվտանգության քաղաքականությունը, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքները դնելու է ժողովրդի քվեարկությանը: Լինելու է թուրքական զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձանց պատիժը թեթևացնելու կամ հանելու լիազորություն է ունենալու:

Ավելի վաղ Մեջլիսը քննարկել և անց էր կացրել մյուս սահմանադրական փոփոխությունները:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board