Մոնտեբուրը եւ Վալսն ավելի համոզիչ են եղել սոցիալիստների առաջին բանավեճերում. հարցում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը եւ նախկին վարչապետ Մանուել Վալսը առավել համոզիչ են եղել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ սոցիալիստների ու նրանց կողմնակիցների բանավեճերում, ինչի մասին վկայում են հարցման արդյունքները, որը BFMTV լրատվական հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստադիտողների հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել Է TF1 ալիքի ուղիղ եթերի ավարտից հետո, Մոնտեբուրին առավել համոզիչ Է համարել հարցվածների 29 տոկոսը, նախապատվությունը Վալսին Է տվել հետազոտության մասնակիցների 26 տոկոսը, 20 տոկոսը քվեարկել Է կրթության նախկին նախարար Բենուա Ամոնի օգտին: Ինչ վերաբերում Է այն ընտրողներին, որոնք սովորաբար քվեարկում են ձախերի օգտին, ապա նրանց մեծամասնությունը՝ 28 տոկոսը, լավագույնն Է համարել Վալսին: Ամոնի օգտին քվեարկել Է 27 տոկոսը, Մոնտեբուրի օգտին՝ 23 տոկոսը:
Խոսելով այն մասին, թե ով Է առավել շատ համապատասխանում Ֆրանսիայի նախագահի կերպարին, 37 տոկոսը նշել Է Վալսին, 28 տոկոսը՝ Մոնտեբուրին, 15 տոկոսը՝ Ամոնին:
Քննարկումների ընթացքին հետեւած հեռուստադիտողների կարծիքով՝ ձախերի արժեքներն ամենից լավ պաշտպանել Է Ամոնը. այդպես Է կարծում հարցվածների 30 տոկոսը: Մոնտեբուրին նշել Է 23 տոկոսը, Վալսին՝ միայն 19 տոկոսը:
Հետազոտությանը մասնակցել Է 1117 մարդ:
Բանավեճերի հաջորդ փուլը կկայանա հունվարի 15-ին, երրորդը՝ հունվարի 19-ին:
Կառավարող Սոցիալիստական կուսակցության եւ նրա կողմնակիցների փրայմերիզը Ֆրանսիայում կանցկացվի երկու փուլով՝ հունվարի 22-ին եւ 29-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



