Բուշ քույրերը նամակ են գրել Օբամայի դուստրերին
SOCIETY ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրերը՝ Բարբարան եւ Ջեննան, նամակ են գրել Բարաք Օբամայի դուստրերին՝ Մալիային եւ Սաշային, որտեղ նրանց խորհուրդներ են տվել Սպիտակ տնից դուրս կյանքի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Time-ը:
«Այժմ դուք կընդունվեք նախկին նախագահների երեխաների ակումբ. դիրք, որին դուք չԷիք ձգտում»,- ասված Է նամակում:
Իրենց նամակում նրանք նաեւ հորդորում են չմոռանալ այն մարդկանց, ովքեր աշխատում են Սպիտակ տանը, մասնավորապես, ծաղկահարդար Նենսիին, եւ խորհուրդ են տալիս կապեր պահպանել ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալների հետ:
«Մենք կապի մեջ ենք մնում Գաղտնի ծառայության հետ: Դրա աշխատակիցները եղել են մեր հասունացման, նշանադրության եւ նույնիսկ մեղրամիսի վկաները: Մենք գիտենք՝ ամեն ինչ չԷր, որ դյուրին Է եղել. դուք, ինչպես եւ մենք, եղել ենք դեռահասներ, որոնց անդադրում հսկել են այդ մարդիկ: Բայց նրանք իրենց կյանքն Էին վտանգում հանուն ձեզ»,- նշել են Բարբարա եւ Ջեննա Բուշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



