ԴԱՀԿ-ում կադրային նոր փոփոխություններ են իրականացվել
SOCIETYՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով հունվարի 13-ին կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Հոբոսյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



