Նոր տարվա առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել 1159 միգրանտներ
SOCIETY 2017 թվականի առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
«ՄՄԿ-ն տեղեկացնում Է, որ 2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ 1159 միգրանտներ ու փախստականներ Եվրոպա են ժամանել ծովային ուղիներով, հիմնականում՝ Հունաստանով ու Իտալիայով»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ այս տարի միայն 430 միգրանտներ են Հունաստան ժամանել Թուրքիայից այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Հունաստան են հասել 22 հազար 322 միգրանտներ ու փախստականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



