Թռիչք առաջին կարգով. ինչի համար են ավիաընկերությունները հսկայական գումարներ վերցնում (լուսանկարներ)
LIFETert.am–ը գրում է.
Ինքնաթիռի առաջին կարգով ճամփորդելը թեև շատ թանկ արժե, սակայն դա իսկական հաճույք է։ Այն լավագույն հարմարություններն է առաջարկում այն ուղևորներին, ովքեր պատրաստ են լյուքս դասի թռիչքի համար աստղաբաշխական գումարներ վճարել։
Fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է, թե ինչպիսին է տարբեր ավիաընկերությունների առաջարկած առաջին կարգը.
Emirates ավիաընկերություն
Այստեղ կարելի է հարմարավետ քնել, մուլտիմեդիա համակարգերից օգտվել, լոգանք ընդունել, դե իսկ «աստղային» երկինքն ուղեկցում է ուղևորներին ողջ թռիչքի ընթացքում:






Singapore Airlines ավիաընկերություն
Հարմարավետ սենյակը հեշտությամբ վերափոխվում է 2-տեղանոց մահճակալի: Հատուկ նորապսակների համար սենյակը զարդարվում է վարդի թերթիկներով, ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծվում, շամպայն ու միրգ է մատուցվում:




OpenSkies Airline ավիաընկերություն
Ֆրանսիական ավիաընկերության առաջին կարգը հայտնի է իր նրբաճաշակ ուտեստներով, հարմարավետ համարներով:



Qantas ավիաընկերություն
Ավստրալական ավիաընկերության առաջին կարգի բոլոր համարներն ունեն մեծ, հարմարավետ բազկաթոռ, որը վերածվում է մերսման գործառույթով համալրված մահճակալի։ Իսկ որպեսզի թռիչքի ընթացքում ժամանակն ավելի արագ անցնի, յուրաքանչյուր ուղևորի առաջարկվում է մուլտիմեդիա համակարգ։






