Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով
SOCIETY Հունվարի 23 – 24-ը Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Ենս Լերկեն:
«Սիրիայի եւ տարածաշրջանի աջակցության Հելսինկիի խորհրդաժողովը կհավաքի տարածաշրջանի կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչների, դոնորների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների:
Խորհրդաժողովը կառաջարկի հանգուցային հումանիտար առաջնահերթությունների, մարտահրավերների եւ ռազմավարությունների ընդհանուր ամփոփումը: Այնտեղ նաեւ կտրվի 2017 – 2018 թվականների համար փախստականների եւ կայուն զարգացման վերաբերյալ տարածաշրջանային պլանի մեկնարկը»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ Սիրիային նվիրված հումանիտար խորհրդաժոովին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



