Թուրքիայի վարչապետը չի մասնակցելու Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի մասնակցելու Ժնեևում Կիպրոսի շուրջ տեղի ունեցող բանակցություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Յըլդըրըմի հաղորդմամբ` Ժնևում տեղի ունեցող բանակցություններին չմասնակցելու պատճառը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող խորհրդարանական քննարկումներն են:
ՄԱԿ հովանու ներքո Ժնևում կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցությունները մեկնարկել են հունվարի 9-ին:
Կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցություններում երաշխավոր պետություններն են Թուրքիան, Հունաստանը և Մեծ Բրիտանիան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



