Ադրբեջանի քաղաքացուն Թբիլիսիում ձերբակալել են թմրադեղերի համար
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի 23-ամյա քաղաքացին, որին մեղադրում են մեծ քանակության թմրադեղեր ապօրինաբար ձեռք բերելոու ու պահելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Մեղադրյալի կողմից վարձակալվող բնակարանը խուզարկելիս՝ ոստիկանությունը 33․4 գրամ թմրանյութ է հայտնաբերել, որը պարունակում էր 21 գրամ հերոին։
Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել ու առգրավել է 4 սրվակ հոգեմետ նյութ՝ «պրեգաբալին»։
Հարուցվել է քրեական գործ։ Թմրադեղեր ձեռք բերելուց ու պահելուց բացի Ադրբեջանի քաղաքացուն նաեւ մեղադրում են «հոգեմետ նյութի կամ դրա անալոգի ապօրինի պատրաստման, արտադրության, ձեռքբերման,առաքման կամ իրացման համար»։
Նրան սպառնում է 3-20 տարի ազատազրկում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



