Պենտագոնն աջակցում է Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարը
INTERNATIONAL NEWSՊենտագոնն աջակցում է Սիրիայում ռուս զինվորականների հետ փոխըմբռնման հուշագիրն ընդլայնելու գաղափարը: Վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Էլիսա Սլոտկինը:
«Ես ամբողջությամբ համամիտ եմ այդ փաստաթուղթն ընդլայնելու մտքի հետ: Մենք պարբերաբար աշխատում ենք այդ փաստաթղթի վրա»,- ասել է նա:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Սիրիայում միջադեպերի կանխման, Սիրիայի օդային տարածքում գործողությունների իրականացման ընթացքում ավիաթռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման վերաբերյալ հուշագիրը ուժի մեջ է մտել 2015թ. հոկտեմբերի 20-ից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



