Այս վիժվածքը բռնաբարել և սպանել է մի քանի երեխայի. Տեսեք, թե ինչպես վարվեցին նրա հետ բանտում
PHOTOBlognews.am-ը գրում է.
Վերջերս Գերմանիայի հանրությանը աղմկոտ հանցագործություն է ցնցել:
Ոստիկանությունը ձերբակալել է երկու երեխաների սպանողի՝ Սիլվիո Ս.-ին:
32-ամյա տղամարդը նախ խոստովանել է 4-ամյա Մոհամեդի սպանությունը, հետո՝ 6-ամյա Էլիասի, ում մարմինը թաղել էր Լուկենվալդի իր տան բակում:
Դատական փորձաքննությունը Սիլվիո Ս.-ին ճանաչել է հոգեպես առողջ:
Այսինքն՝ նա գիտակցաբար է սպանել երեխաներին:
Հանցագործության դրդապատճառները դեռ ճշտվում են, բայց գլխավոր վարկածը սեքսուալ բռնությունն է և դրա վկայությունները թաքցնելու ցանկությունը:
Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Սիլվիոյի վերջին զոհը՝ 4-ամյա Մոհամեդը, Բոսնիայում էր ծնվել:
Վերջերս ծնողների հետ տեղափոխվել էր Բեռլին:
Հոկտեմբերի 1-ին տղան անհետացել էր…
Անհետացումից միայն մեկ ամիս անց ոստիկանությունը կարողացել է դուրս գալ Սիլվիո Ս.-ի հետքի վրա և հայտնաբերել տղայի մարմինը:
Նախնական տեղեկությամբ՝ հանցագործը երեխային առևանգել է և սեքսուալ բռնության ենթարկել:
Հետո խեղդամահ է արել գոտիով…
Հարցաքննության ժամանակ Սիլվիո Ս.-ն խոստովանել է նաև 6-ամյա Էլիասի սպանոթյունը, որը Պոտսդամից էր:
Նա անհետացել էր հուլիսին: Մարդասպանը ցույց է տվել տեղը, որտեղ թաղել էր տղայի մարմինը:
Հիմա հետաքննությունն աշխատում է պարզել՝ արդյոք Սիլվիո Ս.-ն այլ հանցագործությունների ևս մասնակից է:
Հետաքննության ընթացքում հանցագործը փակվել էր Բեռլինի հետաքննչական մեկուսարանում:
Չնայած այդ հաստատությունում նախազգուշական խիստ միջոցներին՝ բառացիորեն հաջորդ օրը Սիլվիո Ս.-ն ենթարկվել է իր բանտակցի հարձակմանն ու դաժան ծեծին:
Այդպիսով հարձակվածը ցանկացել է վրեժ լուծել սպանված երեխաների համար:
Մեկուսարանի անվտանգության աշխատակիցները միջամտել են տեղի ունեցածին, ուստի Սիլվիո Ս.-ն միայն վնասվածքներ է ստացել:
Հիմա նրան տեղափոխել են խիստ հսկողությամբ միանձնյա խուց: