Կարտոֆիլն`ընդդեմ ճարպակալման և քաղցկեղի
PHOTOՉինացի գիտնականները հետազոտել և հետազոտության արդյունքների վրա հիմնվելով հայտարարել են, որ սննդակարգում մեծ քանակությամբ սպիտակ բանջարեղենի օգտագործումը, ինչպիսիք են ծաղկակաղամբը, կարտոֆիլն ու սոխը, եռակի նվազեցնում է ստամոքսի քաղցկեղով հիվանդացության ռիսկը։
Նրանք հավաստիացնում են նաև, որ լյարդի քաղցկեղից կարելի է խուսափել սպիտակ կաղամբ, բրոկոլի, ինչպես նաև նեխուր ուտելով։ Այդ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը հակաօքսիդանտ է։ Գիտնականները հիշեցնում են, որ ալկոհոլը, աղն ու պահածոները բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Կալիումի մեծ քանակության շնորհիվ կարտոֆիլը նպաստում Է օրգանիզմից ջրի և աղի դուրս բերմանը, ինչը լավացնում Է նյութափոխանակությունը: Այդ պատճառով կարտոֆիլն անփոխարինելի մթերք Է համարվում դիետիկ սննդի համար:
Կալիումով հարուստ Է հատկապես խորոված կարտոֆիլը, որը պահպանում Է օգտակար նյութերի առավելագույն չափը: Այն նույնիսկ խորհուրդ են տալիս օգտագործել հիպերտոնիայի, սկլերոզի և սրտային անբավարարության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: