Սրտի եւ ոսկրերի համար անհրաժեշտ վիտամինը
PHOTOՈսկրերի եւ սրտի առողջության միջեւ գոյություն ունի ուղղակի կապ: Սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կոտրվածքների վտանգը 6 անգամ ավելի է, քան առողջ սիրտ ունեցողների մոտ:
Մասնագետները պնդում են, որ K2 վիտամինը չափազանց կարեւոր է ե՛ւ ոսկրերի, ե՛ւ սրտի առողջության համար: Այդ վիտամինի ոչ բավարար քանակության պատճառով սննդի հետ մեր օրգանիզմ թափանցող կալցիումը, ոսկրերին հասնելու փոխարեն, մնում է անոթներում:
Օրգանիզմում K2-ի բավարար քանակության դեպքում կալցիումը հասնում է ոսկրերին եւ ամրացնում դրանք: Իսկ անոթներում կուտակվելու դեպքում առաջացնում է խցանում՝ հանգեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածի:
Խնդիր է առաջացնում այն, որ այս վիտամինը սննդամթերքում բավականին քիչ է: Անհրաժեշտ 45 միկրոգրամ K2 ստանալու համար հարկավոր է 3.5 կգ միս, 8 դեղնուց կամ 85 գրամ պանիր ուտել, կամ էլ 5 լիտր կաթ խմել, պնդում են մասնագետները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: