«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գումար են գողացել
SOCIETY«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գումար են գողացել: Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հունվարի 12-ին ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղի պատուհանը հանած է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած խմբին հաղորդում է տրվել, որ հունվարի 12-ին ժամը 17:00-ից մինչև հունվարի 13-ին 09:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված ԲԿ-ի դրամարկղի սենյակի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և պահարանից գողացել գումար:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



