Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Երբ անվտանգությունդ հակադրում ես ազատությանդ

SOCIETY

Ցանկացած անհատ, իսկ եթե ընդհանրացնենք, ազգ ունի իր պատկերացումներն անվտանգության, պաշտպանության, ուժի ու թուլության մասին: Միով բանիվ, ունի իր աշխարհընկալումն ու աշխարհայացքը, որոնք պայմանավորում են նրա գործողությունները, հուշում այն տրամաբանությունը, որով պետք է առաջնորդվել: Երբ ուսումնասիրում ես մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, նաև հետևում մեր օրերի ընթացքին, գալիս ես տխուր եզրակացության: Պատմականորեն ձևավորվել է մի արատավոր սխեմա, որը հանգեցրել է ոչ պակաս արատավոր մտածողության: Եթե հակիրճ ձևակերպենք, այն հետևյալն է` ուժն է ծնում իրավունք: Ժամանակին, երբ Նժդեհն առաջնորդվում էր այս սկզբունքով, այն իր մեջ կրում էր այլ բովանդակություն` եթե ցանկանում ես, որ իրավունքդ ճանաչեն, ուժեղ եղիր: «Բայց չգիտես ինչու, հասարակական լայն ընկալումներում այդ բանաձևն աստիճանաբար ձևախեղվեց: Ու այսօր մենք այն հասկանում ենք` իրավունքը ո՞րն է, կարևորը ուժն է»,– կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Մեզանում իրավունքն ընկալվում է որպես, չասենք, կեղծ, բայց անուժ կատեգորիա: Այս միտքն այնքան ամրացավ ու այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, որ հանգեց մի արատավոր աշխարհընկալման` պետք է ունենալ ուժեղ հովանավորներ ու հարցերը լուծել նրանց օգնությամբ: Իսկ սեփական ուժին ապավինելը, սեփական իրավունքներին տեր կանգնելը մղվեցին հետին պլան: 

1914–1915 թթ.: Խելքը գլխին ինքնապաշտպանություն կազմակերպելու, այսինքն` մեր`սեփական հողի վրա ապրելու, կենսագործելու իրավունքը պաշտպանելու փոխարեն մենք ի՞նչ արեցինք` մեկ գնացինք ռուսի մոտ պաշտպանություն փնտրելու, մեկ փորձեցինք երիտթուրքերի հետ համաձայնության գալ: Իսկ արդյունքում ունեցանք 1,5 մլն զոհ, պատմական հողերի կորուստ, մեր դարավոր բարեկամ թշնամիներն էլ մեր հաշվին էլ ավելի խորացրին իրենց բարեկամական հարաբերությունները, որոնց հետևանքները մինչ օրս մեր մաշկի վրա զգում ենք:

Կամ: 1918–1920 թթ. Ադրբեջանն ու Վրաստանը անկախություն հռչակեցին: Հայաստանը մնաց օդից կախված` դե ֆակտո անկախ, դե յուրե` Աստված գիտե, ինչ: Ու դեռ ամիսներ շարունակ մենք վախենում էինք տեր կանգնել մեր իրավունքներին, տեր կանգնել երկրին: Ու մինչ կորոշեինք, թե ում հետ լավ լինել, որ հովանավորի մոտ գնալ, 11–րդ կարմիր բանակը մտավ Հայաստան:

Խորհրդային տարիներին լավ էր: Ամեն ինչ որոշում էր Մոսկվան: Գիտեինք, թե հովանավորն ով է, ում պետք է հանձնենք մեր իրավունքները, ով պետք է մեր փոխարեն որոշի, ու հանգիստ ապրում էինք:

Բայց հետո նորից մեզ տրվեց անկախություն: Ու արատավոր սխեման նորից սկսեց գործել: 90–ականների սկզբներին, երբ դեռ ազգային զարթոնքի ոգին ուժեղ էր, մենք կարողացանք տեր կանգնել մեր իրավունքներին: Ունեինք հստակ խնդիր, ու նպատակադրված քայլ առ քայլ գնում էինք դեպի այն: Բայց սեփական, պատմականորեն ձևավորված աշխարհայացքը կոտրելը հեշտ բան չէր: 1991–ին հովանավորի հորդորով ԱՊՀ–ին անդամակցության պայմանագրով ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ նկատմամբ մեր իրավունքները զիջեցինք նրան` չէ՞ որ ավագ եղբորը հակաճառել չէր կարելի: 1992–ին ԼՂ հակամարտության ելքը որոշելու, վերջնական կարգավորման հասնելու մեր իրավունքը զիջեցինք Մինսկի խմբին` գերտերություններին նեղացնել չի կարելի: 1994 թ. թույլ տվեցինք, որ ռուսական զորքը մտնի Հայաստան, ստեղծվեց ռազմաբազան, ու մեր սահմանները պաշտպանելու իրավունքը զիջեցինք ռուսին: Բա իհարկե, թե չէ թուրքը կգա, ու վերջ: 1989 թ. դեկտեմբերի 1–ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդը համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը: 1990–ի օգոստոսի 23–ի անկախության հռչակագրում հղում արեցինք այդ որոշմանը: Բայց նորից գործեց ավանդական մտածողությունը` բա Մոսկվան ի՞նչ կասի, բա մյուսը ի՞նչ կանի` Ղարաբաղը թող գնա իր ճամփով, մենք էլ մեր:

Աշխարհն այսօր առաջնորդվում է միանգամայն հակառակ տրամաբանությամբ: Կարևորը իրավունքն է: Ու երբ դու կարողանում ես հստակ ձևակերպել քո իրավունքները, աշխարհն ականջալուր է լինում դրանց: Հակառակ դեպքում այլոց ձեռքին դառնում ես գործիք, ում փորձում են խաղարկել` սեփական շահերից ելնելով:
«Միջազգային հարաբերությունները կառուցված են ազգային շահի և ուժի բալանսի վրա: Ազգային շահը ձևակերպում ես դու, մյուսները քեզ հետ հարաբերություններ են հաստատում, որոնց հիման վրա ստեղծվում է ուժի բալանս»,– վստահ է Մ. Սարգսյանը: 

Որքան ավելի հստակեցված են ազգային շահդ, իրավունքներդ, այնքան ավելի մեծ ռեսուրսներ ես ստանում` այդ ազգային շահը պաշտպանելու համար: Սա ունիվերսալ ճանապարհ է: 

Բայց մենք չկարողացանք կոտրել մեր ավանդական մտածողության շղթաները, ու մեզանում սկսվեց ձևավորվել մեկ այլ վտանգավոր միտում: Մենք աստիճանաբար սկսեցինք մեր պաշտպանվածությունը, անվտանգությունն ու արտաքին հովանավորությունը հակադրել մեր ազատությանը, մեր իրավունքներին: Ու ԼՂ հարցն սկսվեց ընկալվել որպես սպառնալիք` մեր անվտանգությանը, մեր զարգացմանը: Ու պատահական չէ, որ պատերազմը դեռ չավարտված, մենք պատրաստ ենք տարածքները զիջել: Հայաստանի քաղաքական, տնտեսական չկայացման հիմնական «մեղավորը» դիտվում է ԼՂ հարցը: Որքան շուտ այն լուծենք, այնքան ավելի արագ կզարգանանք, մեր պետությունն էլ ավելի ուժեղ կլինի: Քանի որ, ինչպես նախորդ նյութում արդեն նշել ենք, բանակցությունների հիմքում տարածքների վերադարձն է, ապա պետք է դրանք հանձնենք: 

Ընդ որում, ուշագրավ է, որ այդ քայլին պետք է գնանք գերտերությունների, մեր ավագ եղբոր, մեր հովանավորների պահանջով: Այսինքն, մեր վախը ոչ թե Ադրբեջանից է, այլ գերտերություններից է: Եկեք նրանց ասածն անենք: Ու այդ դեպքում նրանք կստիպեն Ադրբեջանին, որ մեր դեմ չկռվի, որ մեզ հանգիստ թողնի: Հարցերն այլ կերպ լուծում են միայն գերտերությունները: Ահա տրամաբանությունը:

Բայց: Երբ 1991–ին, 1992–ին ԼՂ նկատմամբ մեր իրավունքները զիջեցինք, ի՞նչ ստացանք` պատերազմ: Երբ մեր տնտեսական հզորությունները հանձնեցինք մեր ավագ եղբորը` ի՞նչ ստացանք` փլուզում: Երբ արտաքին քաղաքական դաշտում մանևրելու մեր իրավունքները զիջեցինք մեր հովանավորին` ի՞նչ ստացանք` արտաքին գործընկերների քամահրանք:
Հստակեցված իրավունքների, ազգային ռազմավարության, կոնկրետացված տեսլականի բացակայությունն ու սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը հովանավորի ձեռքում տեսնելու արատավոր մտածողությունը մեզ բերեցին նրան, ինչ ունենք այսօր: 

Արփի Սահակյան
Շարունակելի

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution