Ձուն`ընդդեմ շաքարախտի
PHOTOՁուն կարող է շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել , հայտնում են Ֆինլանդացի գիտնականները: 42-60 տարեկան շուրջ 2332 տղամարդու ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվի օգտագործումը կապված է եղել շաքարախտի զարգացման ավելի ցածր ցուցանիշի հետ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի ավելի ցածր մակարդակով:
Տղամարդիկ, ովքեր շաբաթական մոտավորապես չորս ձու են կերել, 37 %-ով ավելի քիչ են հակված եղել շաքարախտի զարգացմանը, քան նրանք, ովքեր շաբաթական միայն մեկ ձու են կերել: Այս կապը պահպանվել է նույնիսկ բազմաթիվ այլ փաստեր հաշվի առնելուց հետո: Այս կապը բացատրվում է ձվի մեջ գոյություն ունեցող օգտակար սննդարար նյութերի առկայությամբ:
Մասնագետները նշում են նաև , որ չորսից ավելի ձվի օգտագործումն առողջության վրա ոչ մի դրական ազդեցություն չի թողնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: