Տաթևիկ Միրզոյանը՝ ընտանիքի և աշխատանքային գործունեության մասին
PHOTOLife.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Տաթեւիկ Միրզոյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր նախագծերից:
-Տաթեւիկ, «Թաքնված սեր» հեռուստասերիալն արդեն ավարտվել է, որտեղ դուք եւսնկարահանվում էիք. այժմ ինչ ծրագրեր, առաջարկներ ունեք:
- Ունեմ նախնական մի քանի պայմանավորվածություններ, բայց ռեալ` առայժմ ոչինչ չկա, որի մասին կկարողանամ խոսել:
-Յուրաքանչյուր աշխատանք դերասանին հնարավորություն է տալիս նոր հմտություններձեռք բերել, նոր ծանոթություններ ու ընկերներ ունենալ: Եթե վերագնահատելու լինեք` ինչՁեզ տվեց արդեն նախկին աշխատանքը:
- «Թաքնված սեր» հեռուստասերիալում Սյուզանի կերպարը կերտելը ինձ համար շատ լուրջ ու պատասխանատու գործ էր հատկապես երկու առումով. առաջին` քառասունն անց կնոջ, այն էլ` այդքան հակասություններ ու ներքին կռիվներ ունեցող կնոջ դերը համոզիչ խաղալը հեշտ չէր, բայց և շատ հետաքրքիր էր: Բծախնդրորեն աշխատել եմ ամեն ինչի վրա` խոսքի, դիմախաղի, ձայներանգի, սանրվածքի, զարդերի, անգամ` մատնահարդարման: Երկրորդ` իմ խաղընկերներից էին այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը և իմ վարպետ` ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: Արդեն կարելի է պատկերացնել, թե դա ինչ պատիվ և ինչ պատասխանատվություն էր ինձ համար: Անշուշտ, ինձ համար շատ հաճելի էր աշխատել նաև «Թաքնված սեր» հեռուստասերիալի ողջ ստեղծագործական անձնակազմի հետ:
-Հետաքրքիր է` առաջարկներ ստանալիս ինչն եք ամենաշատը կարեւորում` կերպարիէությունը, թիմը, ֆինանսական կողմը:
- Ամենից առաջ կերպարը և անշուշտ, ստեղծագործական խումբը, ապա միայն պատշաճ վարձատրությունը` դերասանուհու արժանապատվությունը չվիրավորող:
-Գիտեմ նաեւ, որ թատրոնը եւս մեծ տեղ ունի Ձեր կյանքում: Կպատմեք, թե այդ ոլորտումինչ զբաղվածություն ու ծրագրեր ունեք:
- Թատրոնն իմ ստեղծագործական կյանքում ամենաառաջնային և ամենամեծ տեղն ունի: Ըստ իս` առանց թատրոնի ինչ դերասան: Թատրոնը ուրիշ սեր է... Շուրջ մեկ տարի է, ինչ հեռացել եմ Կամերային երաժշտական պետական թատրոնից: Դեռևս դեգերումների մեջ եմ:
-Տաթեւիկ, ունեք հրաշալի ընտանիք, իսկ հանդիսատեսը, հեռուստադիտողը սիրում էէկրաններին հանդիպող մարդկանց մասին իմանալ ամեն ինչ. Կպատմեք Ձեր ընտանիքիմասին:
- Այո ունեմ հրաշալի ընտանիք: Ամուսինս իմ համակուրսեցին է` Հրաչ Ներսեսյանը. նա Համազգային թատրոնի փոխտնօրենն է: Ամուսինս իմ լավ ընկերն է, գործընկերը և անաչառ քննադատը: Ունենք երկամյա որդի` Արեգը:Ասում են `գեղեցիկ երեխա է, որովհետև մեծ սիրուց է ծնվել:
-Կնոջ կյանքում շատ կարեւոր, թերեւս առաջնային տեղում է ընտանիքը գտնվում: Ինչպեսեք կարողանում հասցնել զբաղվել ընտանիքի խնդիրներով, համատեղեք ընտանիքն ուկարիերան:
- Ցանկացած կնոջ կյանքում, կարծում եմ, ամենակարևորը ընտանիքն է: Եթե չլինի ամուսնուս մեծահոգությունն ու ըմբռնումը և հարազատներիս անձնվեր աջակցությունը, գրեթե անհնար կլիներ դերասանի աշխատանքը համատեղել:
- Տարին նոր է մեկնարկել. Հետաքրքիր է` ինչ ցանկություններ ունեք 2017-ից:
- Բարձրյալին խնդրում եմ աշխարհին ու մեր երկրին` խաղաղություն եւ արդարություն, մեր ժողովրդին` համախմբվածություն, դժվարություններին դիմակայելու կամք ու կորով և հաղթանակներ կյանքի բոլոր ոլորտներում: