Վրաստանում զենք պահելու համար ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրը
INTERNATIONAL NEWSՎրաստանում հրազենային զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու համար ձերբակալվել է երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը` Միխայիլ Մգալոբլիշվիլին: Грузия Online-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ինչպես նշվում է, տվյալ տեղեկությունը դեռևս չի հաստատվել նախագահի ընտանիքի կողմից: Առկա տեղեկության համաձայն` Մգալոբլիշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը), որի համար 6 տարվա ազատազրկման պատիժ է սահմանվում:
ՆԳՆ-ի հաղորդմամբ` Մգալոբլիշվիլիի նկատմամբ դատարանը հունվարի 13-ին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հայտնի է, որ Միխայիլ Մգալոբլիշվիլին 3 անգամ դատապարտվել է և 17 տարվա ազատազրկման է ենթարկվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



