Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար
SOCIETYՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին: Միջոցները գերազանցապես ուղղվելու են տեսարժան այդ վայրի հերթերի նվազեցմանը։
Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։ Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։
Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



