Իբրահիմովիչ. Քննադատությունից հետո որոշեցի գալ Անգլիա
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր հասցեին հնչած քննադատության մասին:
«Ես ոչ մի խնդիր չունեմ քննադատության հետ կապված, քանի որ ամբողջ կարիերայի ընթացքում առնչվել եմ դրա հետ: Այն ինձ հավելյալ էներգիա է տալիս:
Շատ էին խոսակցություններ պտտվում, որ ես չեմ կարող հաջողության հասնել Անգլիայում: Այդպիսի քննադատությունից հետո ես որոշեցի գալ այստեղ», - նշել է շվեդ հարձակվողը:
«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած առաջին ամիսների ընթացքում Իբրահիմովիչը 28 խաղերում դարձել է 18 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



