Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը
SOCIETYԱմերիկացի Ուեբ Ջոնսոնը վերադարձրել է Սան Ֆրանցիսկոյի գրադարանից 100 տարի առաջ վերցված գիրքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի թերթերից մեկը:
Նշվում է, որ Ֆրենսիս Հոփքինսոն Սմիթի պատմվածքների հավաքածուն 1917-ին գրադարանից վերցրել էր տղամարդու տատիկը`Ֆիբի Ուեբը: Ամերիկացին գիրքը հայտնաբերել է 1996-ին և պարզել է, որ իր տատիկը մահացել է գիրքը վերադարձնելու ժամկետից մեկ շաբաթ առաջ: Այն ժամանակ Ջոնսոնը գիրքը չի տարել գրադարան` կարծելով այդքան տարիներ անց այն ընտանիքի պատկանելությունն է դարձել:
Գրադարանը չի տուգանել տղամարդուն ուշ վերադարձնելու համար, քանի որ ժամանակին չվերադարձված գրքերի հայտնաբերման համար հատուկ ծրագիր է անցկացնում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



