Նյու Յորքում 70 000 թռչուն են ոչնչացրել թռիչքների անվտանգության համար
SOCIETYՆյու Յորքում վերջին 7 տարում ավելի քան 70 000 թռչուն է ոչնչացվել Նյուարկ և Լա Գուարդիա օդանավակայաններում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել ազատվել թռչուններից 2009-ին Հուդզոն գետում А320 ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Այն ժամանակ փորձագետները հայտարարել էին, որ ինքնաթիռի երկու շարժիչների խափանման պատճառը կանադական սագերի երամի հետ օդանավի բախումն է եղել:
Օդանավակայանների ներքին վիճակագրության համաձայն` թռչունների պատճառով տեղի ունեցող միջադեպերի թիվը կրկնակի աճել է: 2004-2009 թվականներին թռչունների հետ օդանավերի բախման տարեկան 158 դեպք է գրանցվել, իսկ 2009-ից մինչև օրս` տարեկան 299:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



