350 քմ մակերեսով սողանք Վայոց Ձորի մարզում. վնասվել են գյուղերի խմելու ջրագծերը
ECONOMICSՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են խմելու եւ ոռոգման ջրագծերը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք մոտ 350 քմ մակերեսով, ինչի հետեւանքով վնասվել են Մոզրով եւ Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը (մոտ 20 մ):
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում Կապի եւ տրանսպորտի, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները եւ Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



