Հայ աստղային զույգեր, ովքեր բացի ամուսիններ լինելուց, նաև գործընկերներ են (ֆոտոշարք)
PHOTOՄայա Պողոսյան և Ավետիս Խախամյան
Շքեղ այս զույգը ունի համատեղ ինչպես ամսագրային, այնպես էլ սրճարանային ցանցերի բիզնես:
Լիլիթ Մուրադյան և Վահե Խանամիրյան
Լիլիթ և Վահե զույգը հայկական հեռուսաեթերի ամենագեղեցիկ զույգերից է: Նրանք Հանրային հեռուստաընկերությամբ միասին վարում են «Առավոտ լուսո» հաղորդումը:
Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան
Հայ թատրոնի ամենաինքատիպ և գեղեցիկ զույգերից մեկը, ովքեր իրենց կերտած կերպարներում նույնպես շատ հաճախ հանդես են գալիս որպես կողակիցներ:
Յանա Դանիելյան և Սուրեն Փահլևանյան
Հանդիպելով աշխատանքային միջավայրում` նրանց գործընկերային հարաբերությունները վերաճեցին սիրո և դարձան ամուր ընտանիքի հիմք:
Աստղիկ Ալավերդյան և Նարբե Պողոսյան
Եվս մեկ գեղեցիկ զույգ, որի հարաբերությունները սկսվեցին հեռուստատեսությունում համատեղ աշխատանքից, իսկ այժմ նրանք ունեն ընկերություն, որը զբաղվում է հարսանիքներ կազմակերպելով:
Լիլիթ Հովհաննիսյան և Վահրամ Պետրոսյան
Այս հայտնի և գեղեցիկ զույգին միավորեց երգը, և այժմ էլ Վահրամը Լիլիթի երգերի հիմնական հեղինակն է և պրոդյուսերը:
Հռիփսիմե Ելինյան և Գրիգոր Դանիելյան
Հայտնի և գեղեցիկ այս զույգը վերջերս հայտնեց, որ դպրոց են հիմնադրել, որտեղ պատանիներին սովորեցնելու են երգ, պար և այլն:
Իռեն Ուլիխանովա և Վահագն Գրիգորյան
Ստեղծագործ այս զույգից վերջերս գեղեցիկ լուր լսեցինք. նրանք հայտնեցին, որ նոր բիզնես են հիմնադրել, որը զբաղվելու է հարսանիքների կազմակերպմամբ:
Լիդիա Գրիգորյան և Գագիկ Մկրտչյան
Ինքնատիպ և շատ գեղեցիկ այս զույգը հայկական շոուբիզնեսի ամենահայտնի դաջվածք անող զույգն է, բացի այդ նրանք երկուսով աշխատում են թատրոնում:
Մանո Գրիգորյան և Սարգիս Գրիգորյան
Դերասանական այս գեղեցիկ զույգը հիմնել է համատեղ բիզնես, և նրանք զբաղվում են միջոցառումների, հարսանիքների կազմակերպմամբ: