Այսօր Մանչեսթեր Յունայթեդ-Լիվերպուլ
SPORTԱյսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Միմյանց կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
Ընթացիկ մրցաշրջանում սա թիմերի միջև անցկացվող երկրորդ հանդիպումն է: «Էնֆիլդում» կայացած խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն Յուրգեն Կլոպի դեմ անցկացրած 6 խաղերում հաղթել է միայն մեկ անգամ: Արդյունքում՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 3 պարտություն: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է վերջին 6 հանդիպումներում:
Հաշվի առնելով նաև գավաթային մրցաշարերը, «կարմիր սատանաները» հաղթել են 9 խաղ անընդմեջ: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա գերմանացի մասնագետի գլխավորած թիմը 2016 թվականն ավարտել է հաղթանակով, սակայն 2017 թվականը սկսել է վատ արդյունքներով (2 ոչ-ոքի, 1 պարտություն): «Manchester Evening News-ի» և «Daily Mail»-ի համաձայն` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա առաջին րոպեից:
Հայ ֆուտբոլիստը շարունակում է աչքի ընկնել փայլուն գործողություններով և կարող է «կարմիր սատանաների» «շարժիչը» լինել նաև այս խաղում: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ թափ է առել և, ամենայն հավանականությամբ, պորտուգալացի մասնագետն այսօր կկարողանա իր կարիերայում երկրորդ հաղթանակը տանել Յուրգեն Կլոպի նկատմամբ:
Վնասվածք ստացած ֆուտբոլիստներ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Լյուկ Շոու (պաշտպան) «Լիվերպուլ»՝ Դենի Ինգս (հարձակվող), Քեմերոն Բրանագան (կիսապաշտպան), Ժոել Մատիպ (պաշտպան)