Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել
SOCIETYՃապոնիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ 56 չվերթ չեղարկել են ճապոնական խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավիաընկերությունները, ևս 17-ը՝ լոուքոսթեր ընկերություններ: Գնացքների երթևեկության ուշացումներ են արձանագրվում:
Տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետևանքով մի շարք կենտրոններ Միե, Կիոտո, Հյոգո և այլ պրեֆեկտուրաներում որոշել են մեկ ժամով հետաձգել ավագ դպրոցների շրջանավարտների համար ընդունելության համազգային քննությունների սկիզբը:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ կիրակի Ճապոնիայի կենտրոնական և արևելյան շրջաններում կարող է մինչև 80 սմ ձյուն տեղալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



