Վթար Հրազդանում. Վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀունվարի 15-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գերեզմանատան տակայքում՝ փոսում, «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա է շրջված, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան Մ4 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Wolksvagen Jetta» մակնիշի 71 UN 711 պ/հ (վարորդ՝ 1971 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց (մոտ 15 մ) եւ շրջվել փոսը (4 մ), ինչի հետեւանքով Ա. Մ.-ը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի գոտի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



