Վատիկանում Պաղեստինի դեսպանատուն է բացվել
SOCIETYՎատիկանում կայացել է Պաղեստինի դեսպանության բացման արարողությունը, հայտնում է Euronews-ը: «Մենք հպարտանում ենք այդ դեսպանությամբ և հույս ունենք, որ աշխարհի ողջ երկրները կճանաչեն Պաղեստինը՝ որպես պետություն, չէ՞ որ նման ճանաչումը կմոտեցնի մեզ աշխարհին»,- արարողության ժամանակ հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ բազմիցս աջակցել էր Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցություններին և խաղաղ գործընթացի վերականգնմանը:
Ավելի վաղ Վատիկանը ճանաչել էր Պաղեստինին՝ որպես ինքնիշխան պետություն: Իսրայելում հայտարարել էին, թե դա կարող է բարդացնել Վատիկանի հետ հարաբերությունները: 2014թ. հոկտեմբերին Եվրոպայում առաջինը Շվեդիան ճանաչեց Պաղեստինը՝ որպես պետություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



