Ի՞նչ անել, որպեսզի մազերը ժամանակից շուտ չսպիտակեն
PHOTOՄազերի վաղաժամ սպիտակելը բոլորի համար խնդիր է: Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ընկույզի օգնությամբ կարելի է կանխարգելել սպիտակ մազերի ի հայտ գալը: Փորձագետները հավաստիացնում են, որ նույնիսկ ամենաորակյալ շամպունները կամ մազերի խնամքի այլ միջոցներն ունակ չեն բարելավել մազածածկույթի վիճակը, եթե մարդը սխալ է սնվում: Մազերի համար նախատեսված կարևոր նյութերի միակ աղբյուրը սննդամթերքն է:
Մազերի բնական գույնը պահպանելու եւ սպիտակ մազերից ապահովագրվելու միակ միջոցը հավասարած սննդակարգն է: Ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է տարկետել սպիտակ մազերի ի հայտ գալը, պնդում է մասնագետը: Ընկուզեղենը պարունակում է պղինձ՝ մելանինի ձեւավորման համար անհրաժեշտ միներալը, որը մազերին գույն է հաղորդում: Այն օմեգա-3 ճարպաթթուներ եւ վիտամին E է պարունակում, որոնք դրական են անդրադառնում մազերի առողջության վրա:
Նյութը հրապարակման պատարստեց Past.am-ը: