Սաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթին կինոթատրոններն անբարոյական է համարել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթի շեյխ Աբդել Ազիզ բեն Աբդալլահ աշ Շեյխը կինոթատրոններում ֆիլմ դիտելն անբարոյականություն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկնաբանելով թագավորության կյանքում կինոթատրոնների դերը՝ Աշ Շեյխն ասել է. «Մենք գիտենք, որ դա բարոյական քայքայում է: էկրաններին գռեհիկ, պոռնկագրական, անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որոնք բերում են արտասահմանից մեր մշակույթը քայքայելու համար»:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում չկա որեւէ պետական կինոթատրոն, կան մի քանի մասնավոր հաստատություններ: Դա պայմանավորված է նաեւ վարքագծի խիստ կանոններով. կանանց եւ տղամարդկանց արգելվում է շփվել նույն հաստատությունում, մութ սենյակում 2 սեռերի ներկայությունը ամոթալի երեւույթ է համարվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



