Սարատովի ճանապարհին ավտովթարի հետևանքով Ռուսաստան մեկնող 7 «խոպանչի» է զոհվել
INTERNATIONAL NEWSՌԴ Սարատովի ավտոճանապարհին՝ Նիժնի Նովգորոդ-Սարատով մայրուղու 550-րդ կմ հատվածում, այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուշ գիշեր Volvo բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող Toyota մինիվենին: 2 մեքենաներն էլ հայտնվել են ձորակում: Բախման հետևանքով Toyota-ի վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել են:
Պարզվել է, որ նրանք Ղըրղըզստանի քաղաքացիներ էին և մեկնում էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



