Բեռնատարը վթարվել է Սեւանի ճանապարհին. Վրաստանի քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց
SOCIETYՀունվարի 15-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը եւ մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան Մ-4 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Mercedes մակնիշի TEA834 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը:
Մինչ փրկարարների կաչի վայր հասնելը բեռնատարի վարորդներ՝ Զ. Գ.-ն (1967 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) եւ Ա. Զ.-ն (1965 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



