Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
INTERNATIONAL NEWS Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին Կոնգրեսի շենքի մոտ հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն Է անցկացվել: Դրա հիմնական տարրը դարձել Է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ եւ փոխնախագահ Դոնալդ Թրամփի եւ Մայքլ Փենսի երդմնատվության հետ: Քաղաքական գործիչներÕ « եւ նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինծառայողները նաեւ փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղեւորությունը, փողոց, որի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները: Այս պատճառով ոստիկանությունը փակել Էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել Է երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



