Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք Է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել Է Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:
«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ,- ասել Է Թրամփը:- Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք Է Էապես կրճատվի»:
«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում Է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող Է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում»,- հավելել Է նա:
Բացի դրանից, Թրամփը Ռուսաստանին քննադատության Է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» Է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ Է»:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



