Ֆրանսիացիները նշել են սոցիալիստների հեռուստաբանավեճերում ամենահամոզիչ թեկնածուին
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը երկրորդ անգամ անընդմեջ դառնում Է նախագահական ընտրություններից առաջ սոցիալիստների ու նրանց կողմնակիցների հեռուստաբանավեճերի ամենահամոզիչ մասնակիցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն հարցման արդյունքները, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ընկերությունը:
Եթե քննարկումների առաջին փուլի արդյունքում Մոնտեբուրն ստացել Էր հեռուստադիտողների 29 տոկոսի աջակցությունը՝ վարկանիշի առաջին հորիզոնականը կիսելով իր մրցակիցներից մեկի՝ նախկին վարչապետ Մանուել Վալսի հետ, ապա այս անգամ նա միայնակ Է գլխավորում վարկանիշը:
Վալսին պաշտպանել Է հարցվածների միայն 26 տոկոսը, իսկ առաջատարների եռյակը եզրափակել Է հանրապետության կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը. նա հավաքել Է ձայների 25 տոկոսը:
Հարցմանը մասնակցել Է 1053 հեռուստադիտող: Քննարկումները ուղիղ եթերում ցուցադրել են BFMTV-ն եւ iTele-ն:
Իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունքի համար պայքարում են յոթ թեկնածուներ՝ Վալսը, Մոնտեբուրը, կրթության երկու նախկին նախարարներ՝ Բենուա Ամոնը եւ Վենսան Պեյոնը, բնակկոմունալ տնտեսության նախկին նախարար, Արմատական ձախ կուսակցության առաջնորդ Սիլվիա Պինելը, «Դեմոկրատական ճակատ» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Բեննամիասը եւ Ազգային ժողովի փոխխոսնակ, Բնապահպանական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա դե Ռյուժին:
Հեռուստաբանավեճերի ընթացքում թեկնածուները խոսել են Եվրոպայում Ֆրանսիայի տեղի մասին, քննարկել միգրանտների հետ կապված իրադրությունը, Էներգետիկայի հարցերը, դպրոցական կրթության ապագան եւ կրոնի նկատմամբ վերաբերմունքը:
Կառավարող Սոցիալիստական կուսակցության եւ նրա կողմնակիցների փրայմերիզները Ֆրանսիայում կանցկացվեն երկու փուլով՝ հունվարի 22-ին եւ 29-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



