Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի- պարկում
SOCIETYԵրեք առյուծներ անասնաբույժի եւ նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն Էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Հորդանանի Էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն Էլ մահացել են:
Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն Է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



