Մազերը`մարդու առողջության հայելի
PHOTOՄարդու մոտ սթրեսի իրական չափը որոշելու համար բավական է նայել մարդու մազերի վիճակին, հայտնում են հոլանդացի գիտնականները: Նրանք պարզել են, որ սթրեսի հորմոնի (կորտիզոլի) մակարդակը կարելի է որոշել մազերի հետազոտության միջոցով:

Գիտնականները վստահ են, որ մազերը մարդու առողջության տեղեկատվության արժեքավոր աղբյուր են: Կորտիզոլի մակարդակն օրգանիզմում ավելի լավ է որոշվում մազերով, քան արյան հետազոտության միջոցով:

Հետազոտողները կազմել են կորտիզոլի փոփոխման պատկերը երեք ամիսների ընթացքում՝ ուսումնասիրության տակ առնելով 283 տարեց մարդկանց մազերը: Սթրեսի հորմոնի ցուցանիշը բարձր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր տառապել են սիրտ-անոթային և զարկերակային հիվանդություններից, շաքարախտից, ինսուլտից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



