Ստամբուլի գիշերային ակումբի ահաբեկչությունը հետախուզական կազմակերպության ձեռքի գործն է. Թուրքիայի փոխվարչապետ
INTERNATIONAL NEWSՍտամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Նոր տարվա գիշերը իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված է եղել հետախուզական կազմակերպություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլ մուշը:
««Ռեյնա»-ի հարձակումը վերին աստիճանի ծրագրավորված գործողություն էր, որին ներգրավված է եղել նաև հետախուզական կազմակերպություն»,- ասել է Քուրթուլմուշը` նշելով, որ հետաքննությունը կպարզի հարձակման մանրամասները:
2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



