Ղրղզստանում հաստատել են Boeing 737 օդանավի վթարի 15 զոհի ինքնությունը
INTERNATIONAL NEWSՂրղզստանում հաստատել են բեռնատար Boeing 737 օդանավի վթարի 15 զոհի ինքնությունը, ասված է Ղրղզստանի կառավարության հայտարարության մեջ։
Ճանաչված մարմիններից 5-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 հղի կին կա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing–ի սեւ արկղերից մեկը։
Հիշեցնենք, որ Հոնկոնգ–Բիշքեկ–Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական ACT Airlines մասնավոր ընկերության օդանավը կործանվել էր Մանաս օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Վթարից զոհվել է 37 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



