BBC–ն հետաքննում է «Շերլոկ» հեռուստասերիալի 4–րդ եթերաշրջանի 3-րդ դրվագի՝ համացանցում հայտնվելու փաստը
INTERNATIONAL NEWSBBC հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հետաքննում է «Շերլոկ» հեռուստասերիալի 4–րդ եթերաշրջանի 3-րդ դրվագի՝ համացանցում հայտնվելու փաստը։ Ռուսաստանում ցուցադրության իրավունք ունեցող 1-ին ալիքն արդեն հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածում է հաքերներին։
«BBC Worldwide–ը լուրջ է մոտենում մեր անվտանգության խիստ համակարգի խախտմանը, եւ մենք նոր հետաքննություն ենք նախաձեռնել, որպեսզի պարզենք, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը»,– ասված է ընկերության կոմերցիոն ստորաբաժանման հայտարարության մեջ։
«Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը հաքերային հարձակումն է եղել։ Միջադեպի մասին լիարժեք ինֆորմացիան Առաջին ալիքը գործընկերներին կհայտնի հետաքննության ավարտից հետո»,– ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



