Սարալանջի պողոտայում երեք ավտոմեքենաներ են բախվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 16-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում (Սարի Թաղի կողմից) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Mitsubishi RVR» մակնիշի 34 UF 645 (վարորդ՝ Հ. Հ.), «Nissan Teana» մակնիշի 40 TT 500 (վարորդ՝ Ա. Բ.) և «Opel Astra G» մակնիշի 47 VP 747 (վարորդ` Ա. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրկարարները դադարեցրել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենաների մարտկոցները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



