Սան–Ֆրանցիսկոյում ձերբակալվել է Օռլանդոյի գեյ–ակումբի հրաձիգի կինը
INTERNATIONAL NEWSՍան–Ֆրանցիկոյում ձերբակալվել է Օռլանդոյի գեյ–ակումբի հրաձիգ Օմար Մատինի կինը։ Ինչպես հաղորդում է ABC News–ը, Նուր Սալմանը կասկածվում է ամուսնուն օժանդակելու, արդարադատությանը ոչընդոտելու, ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ։ Սպասվում է, որ նա արտահանձնվելու է Ֆլորիդա, որտեղ էլ կնոջը մեղադրանքներ են ներկայացվելու։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գեյ–ակումբի վրա հարձակումը տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 12–ին։ Օմար Մատինի հարձակման արդյունքում 49 մարդ սպանվել էր, ավելի քան 50 վիրավորվել։ Ինքը Մատինը սպանվել էր ոստիկանության կողմից։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



