ԱՄՆ-ում ձերբակալվել է ամենաորոնվող անձանց տասնյակում ընդգրկված հանցագործը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Թեքսասում ձերբակալել են ամենաորոնվող տասնյակի մեջ ընդգրկված հանցագործի։ 24-ամյա աֆրոամերիկացի Թերրի Սթրիքլենդը մեղադրվում է Միլուոքիում երկու տղամարդկանց սպանության համար եւ արդեն կես տարի թաքնվում էր արդարադատությունից։ Նրան բռնել են Էլ-Փասոյում, եւ մեղադրանք են առաջադրել։
Ականատեսների վկայությամբ, նա Միլուոքիում մտել էր տուն, զենք վերցրել եւ կրակել դրսում կանգնածների վրա՝ սպանելով 38-ամյա եւ 19-ամյա տղամարդկանց։ Նա մեկուկես տարեկան երեխային թողել էր տանն ու փախուստի դիմել։ Սթրիքլենդը ՀԴԲ-ի տասնյակում հայտնվել էր անցած ամիս, երբ լրացել էր հետախուզման կես տարին։ Էլ-Փասոյում նրան ձերբակալել են առանց միջադեպերի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



