48-ամյա կնոջը կախված են հայտնաբերել Վանաձորում
SOCIETYԱյսօր` հունվարի 16-ին, ժամը 17;50-ին Վանաձորի կենտրոնում գտնվող Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 48-ամյա Մարիամ Օ.-ն։
Կնոջը կախված վիճակում հայտնաբերել են տուն վերադարձած հարազատները, որոնց օգնության կանչը լսելով էլ հարեւաններն ահազանգել են Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունք։ Անմիջապես դեպքի վայր մեկնած բրիգադը, սակայն, ոչինչ չի կարողացել անել. այցի պահին կինն արդեն մահացած է եղել։ Թե ինչու է կինը դիմել այդ քայլին, դեռեւս պարզ չէ։
Լոռու մարզի քննչական վարչությունում աշխատանքներ են տարվում՝ դեպքի հետ կապված մանրամասները ճշտելու ուղղությամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



