Օլանդը Թրամփին առաջարկել Է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին
INTERNATIONAL NEWSԵվրոպան դրսից խորհուրդների կարիք չունի, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խիստ արտահայտություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Guardain-ը:
«Եվրոպան պատրաստ Է շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, բայց այն հիմնված կլինի մեր շահերի եւ արժեքների վրա,- հայտարարել Է Օլանդը:- Մեզ հարկավոր չեն դրսից ցուցումներ, թե մենք ինչ պետք Է անենք»:
Ֆրանսիայի նախագահը նաեւ չի համաձայնել ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի քննադատությանը: Այդ դաշինքն, Օլանդի կարծիքով՝ «կհնանա միայն այն դեպքում, երբ անցյալում մնան այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը դարձել Է Թրամփի կշտամբանքների գլխավոր օբյեկտը, դրանց արձագանքել Է նման կերպ. «Մենք՝ եվրոպացիներս, մեր ճակատագիրը պահում ենք մեր ձեռքում»,- ասել Է նա:
Նախօրյակին Թրամփն ասել Էր, թե Մերկելն «աղետալի սխալ» Է թույլ տվել՝ երկիր թողնելով մեծ քանակությամբ անօրինական միգրանտների Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Ընտրյալ նախագահը նաեւ ՆԱՏՕ-ն համարել Է հնացած կազմակերպություն, ինչը զարմանք եւ անհանգստություն Է հարուցել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



